Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը, որն անցկացվում է շրջանաձև մրցակարգով, մոտենում է ավարտին: Տղամարդկանց պայքարում մրցումային հերթական օրը գրանցվել են հետևյալ արդյունքները.
ՖԻՄԱ-«Ստեփանակերտ» – 76-70
«Պոլիտեխնիկ»-«Գրանդ Սպորտ» – 92-75
«Գյումրի»-«Ինժիներ» – 60-81
Հայաստանի առաջնությանը մասնակցում են 6 թիմ` Երևանից և մարզերից: Շրջանաձև առաջնության վերջին հանդիպումները կկայանան նոյեմբերի 13-ին:
ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի