Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն «Ուլիս» – «Փյունիկ»(1:4) հանդիպման հետխաղյա մամուլի ասուլիսին խոսել է մրցավեճի մասին: Այս մասին տեղեկանում ենք «Փյունիկ»-ի ֆեյսբուքյան էջից:
«Ակնհայտ էր, որ «Ուլիս»-ը փորձառու ֆուտբոլիստներ չուներ: Մեզ անհրաժեշտ էր 3 միավոր, և մենք կատարեցինք մեր առաջադրանքը:
Երկրորդ խաղակեսում խաղամակարդակն ընկավ: Պարզ էր, որ պատանի ֆուտբոլիստները նույն մակարդակը չէին կարող ապահովել: Ընդհանուր առմամբ՝ գոհ եմ խաղից»,- հայտարարել է Սարգիս Հովսեփյանը:









































