Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը նշել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք ընդգրկված են իր երազանքների թիմում, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ըստ ֆուտբոլիստի խոսքերի՝ երազանքների թիմում ընդգրկվել են դարպասապահ Պետր Չեխը, պաշտպան Սերխիո Ռամոսը, կիսապաշտպաններ Անդրես Ինիեստան և Սթիվեն Ջերրարդը և հարձակվող Դավիդ Վիլյան:
«Պետր Չեխը 2012 թվականին ապացուցեց, որ դարպասապահը կարող է նվաճել Չեմպիոնների լիգան: Սերխիո Ռամոսին ընդգրկել եմ իմ երազանքների թիմում, որովհետև վերջինս հրաշալի բնավորություն: Ջերարդն իմ լավագույն խաղընկերներից մեկն է, Ինիեստան՝ Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Վիլյան լավագույն հարձակվողներից մեկն է, ով դժվար պահերին միշտ իմ կողքին է»,- նշել է Տորեսը:







































