Անգլիացի մասնագետ Հարի Ռեդնապը չի հավատում, որ Լոնդոնի «Չելսի»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կհեռացվի իր պաշտոնից, տեղեկացնում է TalkSport-ը:
«Անհնար է այդքան արագ կորցնել լավագույն մասնագետի կոչումը և հասնել հեռացման եզրին: Դա անհավանական է: Եթե դա տեղի ունենա, ապա ֆուտբոլը կապացուցի, որ ոչ կայուն է:
Ներկա պահին անգործ է Կառլո Անչելոտին, ով Մոուրինյոյի մակարդակի մասնագետ է: «Չելսի»-ում ցանկանում էին, որ Մոուրինյոն վերադառնա:
Այժմ նա ակումբում է և դժվար թե «ազնվականներ»-ի ներկայացուցիչները մտածեն նրա հեռացման մասին: Դա ծիծաղելի կլիներ»,- հայտարարել է Ռեդնապը:








































