ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Վիգեն Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փորձում է այնպես ապրել, որ հետո չամաչի իր ապրածի համար:
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Վիգեն Ստեփանյանը իր կարծիքը չհայտնեց, նշեց, որ չի զբաղվում քաղաքականությամբ. «Մեր ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ մենք շատ հաճախ չենք զբաղվում մեր գործով: Շատ հաճախ պաշտոնին նստում է մարդ, որ հեռու է այդ պաշտոնին համապատասխանելուց գոնե»,- ասաց նա: