«Նոր Հայաստան» ճակատի միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը հոկտեմբերի 21-ի ասուլիսի ընթացքում հնչեցրած իր ելույթում հայտարարեց, որ գործող իշխանություններին քաղաքական որևէ ճանապարհով հեռացնել հնարավոր չէ: Այս պայմաններում Սեֆիլյանի դիտարկմամբ մնում է մեկ տարբերակ:
Քաղաքացիական անհնազանդության իրավունքի թեման ըստ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանի Հայաստանում փակ է: Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ սահմանադրությունը տալիս է հստակ պատասխան, այն է ՝ մեր ժողովուրդը ունի անհնազանդության իրավունք և, որ Սահմանադրությամբ այդ իրավունքը երաշխավորված է նաև հավաքների ազատության իրավունքով:
Իսկ որտեղ է սկսվում ու ավարտվում քաղաքացիական անհնազանդության սահմանները: Փաստաբան Երվանդ Վարոսյանը մանրամասնում է բողոքի ակցիաները, ցույցերը, երթերն իրավաչափ են, եթե չկա բռնությունների վտանգ: