Թուրինի «Յուվենթուս»-ի առաջատարներից մեկը՝ Անդրեա Պիրլոն հուսով է, որ թիմը կարող է դուրս գալ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:
Առաջին խաղում Մյունխենի «Բավարիա»-ից կրած 2:0 հաշվով պարտությունից հետո կիսապաշտպանը չի հուսալքվել:
«Ստամբուլում «Լիվերպուլ»-ին հաղթում էինք 3:0 հաշվով: «Միլան»-ի ֆուտբոլիստները վստահ էին, որ դառնալու են չեմպիոն, բայց խաղն այլ ընթացք ունեցավ:
Հիշում եմ նաև «Դեպորտիվո»-ի նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակը, որից հետո պատասխան հանդիպմանը զիջեցինք 4:0 հաշվով: Այդ արդյունքները գրանցվեցին «Միլան»-ի կարգի թիմի մասնակցությամբ խաղում: Այդ հիշողությունները լրացուցիչ վստահություն են հաղորդում մեզ»:



































