Sport.ua-ն, անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ելույթներին ընթացիկ մրցաշրջանում, ընդգծել է, որ կիսապաշտպանը մոտ է թե՛ Ուկրաինայի առաջնության, թե՛ «Շախտյոր»-ի արդյունավետության ռեկորդները գերազանցելուն:
Կիևի «Դինամո»-ի դեմ մրցավեճում Հենրիխը դուբլի հեղինակ դարձավ և կրկնեց Օլեգ Մատվեևի (1996/97թթ), Անդրեյ Վորոբեյի (2000/01թթ) և Ալեքսեյ Բելիկի (2002/03)՝ Ուկրաինայի առաջնությունում գրանցած ցուցանիշները (21 գոլ): Հաջորդ գոլի պարագայում Մխիթարյանը կկրկնի Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների՝ Սերգեյ Ռեբրովի և Մաքսիմ Շացկիխի ցուցանիշները (22 գոլ):
Հենրիխը 21 գոլ է խփել Պրեմիեր Լիգայի 22 խաղերում (0.95 գոլ՝ յուրաքանչյուր խաղում):
Ավելի բարդ, բայց ոչ անհնարին կլինի գերազանցել «Շախտյոր»-ի հարձակվող Վիտալի Ստարուխինի ռեկորդը, ով ԽՍՀՄ-ի առաջնությունում անցկացրած 32 խաղերում 26 գոլ էր խփել:









































