Անցած տարվա Եվրատեսիլ մրցույթի հաղթող Լենա Մայերը (Գերմանիա) գերմանական հեռուստաալիքներից մեկի եթերում երգել է Էմմիի Boom-Boom երգը` նշելով, որ 2011 թ. այս մրցույթում Հայաստանը ներկայացնող երգն իրեն դուր է գալիս, քանի որ այդ երգը շատ հեշտ է և արագ հիշվող: Այս մասին հաղորդում է eurovision.org.ru կայքը:
«Շատ հեշտ է, սակայն շատ արտահայտիչ»,- ասել է Լենան: Կայքը նաև տեղեկացնում է, որ Էմմին շատ կայքերի հարցումներում առաջին դիրքերում է և հաղթելու կամ բարձր տեղ զբաղեցնելու հավանականությունը մեծ է: