«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին պաշտպան Գարի Պալիստերը Goal.com-ի հետ զրույցում խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին:
«Կարող եմ վստահեցնել, որ Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է Ռոնալդուին վերադարձնել «Յունայթեդ», բայց այդ վերադարձի հավանականությունը շատ ցածր է: Շատ բան է կախված նաև այն բանից, թե արդյոք Մոուրինյոն կմնա «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
Ֆերգյուսոնը երբեք չի բավարարվում ձեռք բերածով և ցանկանում է նոր բարձունքներ նվաճել: Եթե գործարքը կայանա, ապա «Յունայթեդ»-ի ղեկավարությունը ստիպված է լինելու խոշոր գումարներ վճարել»:








































