Business Insider լրատվական պորտալը 5 մլն դոլարի ներդրում է ստացել մի խումբ ներդրողներից՝ Amazon ինտերնետ խանութի հիմնադիր Ջեֆ Բեզոսի գլխավորությամբ: Business Insider-ի փոխանցմամբ՝ ներդրումն արվել է Բեզոսի ներդրումային Bezos Expeditions հիմնադրամի անունից:
Գումարի հստակ չափը, որը Business Insider-ում ներդրել է Amazon-ի ստեղծողը, չի հաղորդվում: Հայտարարության մեջ նշվում է, որ նրանից բացի՝ պորտալում որոշել են ներդրում անել նաև գործող ներդրողներ Institutional Venture Partners-ը և RRE Ventures-ը:
Business Insider-ի գլխավոր տնօրեն Հենրի Բլոջեթի խոսքով՝ ներդրված միջոցները թույլ կտան շարունակել տարբեր ոլորտների նախագծերի ֆինանսավորումը:
Ընդհանուր առմամբ անցած տարի Business Insider-ի եկամտի ծավալը կազմել է 10 մլն դոլար, կորուստը՝ 3 մլն դոլար: Ներկայում պորտալում աշխատում է 100 մարդ: Այս տարի ընկերությունը նախատեսում է 15 միլիոն դոլարի եկամուտ ստանալ:









































