«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է «Նյուքասլ» տեղափոխվել:
Նշվում է, որ 33-ամյա իսպանացին դիտարկվում է որպես Տիմ Քրուլի փոխարինող, ով վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Հավելենք, որ «կարմիր սատանաներ»-ը պատրաստ են հրաժարվել Վալդեսի ծառայություններից՝ նրա տրանսֆերը տրամադրելով անվճար:








































