Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելիայի կարծիքով` Լիոնել Մեսսին այնքան էլ ջանասիրաբար չի խաղում ազգային թիմի կազմում:
«Չեմ հերքի, որ Մեսսին աստղ է, ով բազմաթիվ ռեկորդներ է գերազանցել:
Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և երբեք վատ չի խաղում: Սակայն Արգենտինայի ընտրանու կազմում նա ջանասիրաբար չի խաղում և պատշաճ արդյունքներ չի գրանցում»,- նշել է մասնագետը:






































