Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտարարց, որ չի ցանկանում վերադառնալ Մադրիդի «Ատլետիկո»: AS-ի հետ զրույցում Տորեսը նշեց, որ ցանկանում է «Չելսի»-ում խաղալ մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը:
«Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ «Ատլետիկո»-ն արել է ինձ համար, բայց հիմա ես «Չելսի»-ի խաղացող եմ: Ես ևս 3 տարվա պայմանագիր ունեմ և չեմ պատրաստվում վերադառնալ Մադրիդ:
Իմ գլխավոր նպատակն է վերադառնալ Իսպանիայի հավաքական: Բացի այդ, ցանկանում եմ «Չելսի»-ի կազմում տիտղոսներ նվաճել»:
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Տորեսը խփել է 7 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում:





































