«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անդեր Էրերան հայտարարել է, թե հուսով է, որ տեղ կզբաղեցնի Իսպանիայի հավաքականում:
«Գիտեմ, որ ներկայումս Իսպանիայի հավաքականի կիսապաշտապնության գիծը լավագույններից մեկն է աշխարհում: Բայց ես նաև վստահ եմ, որ օժտված եմ բոլոր անհրաժեշտ որակներով՝ ազգային հավաքական հրավիրվելու համար:
Կպայքարեմ՝ Իսպանիայի թիմում տեղ զբաղեցնելու համար: Վստահ եմ, որ կկարողանամ պատշաճ խաղ ցուցադրել: Պատրաստ եմ հանդես գալ ցանկացած գծում, եթե այդպես պահանջի մարզիչը»,-MUTV-ը մեջբերում է Էրերայի խոսքերը:









































