Երեկ «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել որ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայով երթ անցկացնելու վերաբերյալ:
Քաղաքապետարանի աղբյուրներից «ՀԺ»-ն տեղեկացավ, որ երեկվա դրությամբ իրազեկման ճակատագիրը հայտնի չէր: Այն ոչ ընդունվել էր ի գիտություն, և ոչ էլ մերժվել քաղաքապետարանի կողմից: Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը նման պատասխանատու որոշում չի կայացնի առանց նախագահական նստավայրից կոնկրետ ցուցում ստանալու: Ապրիլի 9-ին Երևանի Ազատության հրապարակում նախատեսվում է մեծ հանրահավաք, որի ժամանակ տեղի է ունենալու 2013 թ. նախագահական ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի երդման արարողությունը:









































