Անգլիայի ֆուտբոլի միությունը Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին մեղադրանք է ներկայացրել՝ ոչ պատշաճ դրսևորումների համար՝ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղից հետո մրցավարներին հասցեագրված սուր քննադատության պատճառով:
Պորտուգալացի մասնագետը պետք է պատասխանի մինչև հոկտեմբերի 8-ը: Այդ մասին հայտնում է Անգլիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղից հետո Մոուրինյոն հայտարարել է, թե մրցավարները վախենում են որոշումներ կայացնել «Չելսի»-ի օգտին:
«Եթե Ֆուտբոլի միությունը ցանկանում է պատժել ինձ, թող պատժի: Մյուս մարզիչներին, չգիտես ինչու, կազմակերպությունը չի պատժում»,- հայտարարել էր Մոուրինյոն: