Կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկանում է ձեռք բերել «Սևիլիա»-ի ֆուտբոլիստ Լուիս Ալբերտոյի տրանսֆերը, ով ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնա-Բ»-ում:
Կատալոնացիները ստիպված կլինեն վճարել 3.8 մլն եվրո: Այդ գումարը որպես հրաժարագին նշված է «Բարսա»-ի և «Սևիլիա»-ի պայմանագրում:
Դա կարող է ձեռնտու ձեռքբերում լինել կատալոնական ակումբի համար, քանի որ Ալբերտոյի ծառայություններով հետաքրքրվող ակումբները պատրաստ են 10 մլն եվրո վճարել «Սևիլիա»-ին:
«Սևիլիա»-ն չի կարող դեմ լինել, որ «Բարսա»-ն օգտվի խաղացողի տրանսֆերի ձեռքբերման նախապատվության իրավունքից: «Սևիլիա»-ին բաժին կհասնի նաև Ալբերտոյի՝ «Բարսա»-ից այլ ակումբ տեղափոխությունից ստացվող գումարի 30%-ը: Այդ մասին տեղեկացնում է Estadio Deportivo-ն:
Հավելենք, որ Լուիս Ալբերտոն Սեգունդայի ընթացիկ մրցաշրջանում 10 գոլ է խփել:









































