Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է, թե չեչենական հատուկ ծառայություններն ինչպես են դիմակայում արմատականների և ահաբեկիչների, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի կողմնակիցների համացանցում տարածվող պրոպագանդային: Այս մասին հայտնում է РСН-ը:
Այսպես, Չեչնիայում այդպիսի աշխատանքի են ներգրավում հայտնի մուսուլման աստվածաբանների, որոնք բացատրում են, որ ահաբեկիչների խոսքերն ընդհանուր ոչինչ չունեն կրոնի հետ:
«Նրանք (աստվածաբանները) կարող են ժամեր շարունակ ապացուցել, որ նրանց (ահաբեկիչների) ուղղությունը չի համապատասխանում ո՛չ կրոնին, ո՛չ Ղուրանին, ո՛չ սուննիներին: Ուստի մենք հենց սոցցանցերում, հենց նրանց կայքերում, նրանց ալիքներում ակտիվորեն աշխատում ենք, և նրանց իրենց քարոզների հիման վրա ապացուցում ենք, որ նրանք իրավացի չեն, որ դա չկա և երբեք չի եղել Ղուրանում»,- ասել է Կադիրովը: