Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է «Ոսկե գնդակ-2015»-ի հավակնորդների թվում իր չլինելու փաստը:
«Առավոտյան 50-60 հաղորդագրություն էի ստացել՝ աջակցության խոսքերով: Պարզվում է, որ հրապարկվել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների անունը: Ես չգիտեի այդ մասին:
Երկրպագուներիս և ընկերներիս աջակցությունը ջերմացրեց սիրտս, և ես դժվարանում եմ հիասթափություն արտահայտել, քանի որ երկար տարիների ընթացքում անուղղելի լավատես եմ: Ամենամեծ պարգևն այն է, որ մարդիկ գնահատում են քեզ, հավատում են ու վստահում:
Իհարկե, անկեղծ կլինեմ: Կարծում էի՝ աշխարհի լավագույն 5 դարպասապահների թվում կլինեմ»,- Facebook-ի իր էջում գրում է Բուֆոնը:








































