Սիրիայում ընտրություններ և այլ ժողովրդավարական միջոցառումներ տեղի չեն ունենա, քանի դեռ երկրին սպառնում են ահաբեկիչները: Այս մասին հայտարարել է երկրի փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը, գրում է RIA Novosti-ն:
«Սիրիան չի կարող կիրառել ոչ մի քաղաքական և ժողովրդավարական միջոցառում` կապված ընտրությունների կամ սահմանադրության հետ, քանի դեռ ահաբեկչությունը հարվածներ է հասցնում և սպառնում անմեղ քաղաքացիներին»,- ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ ասել է Մուալլեմը:









































