Լոնդոնի «Չելսի»-ի խաղացողները դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գործողություններից:
Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Պորտու»-ի դեմ հանդիպմանը պորտուգալացին չի հայտավորել Օսկարին, Ռադամել Ֆալկաոյին և Լոիկ Ռեմիին, իսկ թիմի ավագ Ջոն Թերին պահեստայինների նստարանին էր:
Նշվում է, որ Օսկարն ու Ռեմին հաշտվել են այն մտքի հետ, որ Մոուրինյոյի օրոք տեղ չեն գտնելու լոնդոնյան ակումբի մեկնարկային կազմում և ակումբային գրանցումը փոխելու տարբերակներ են ուսումնասիրում: Միաժամանակ թիմակիցներից շատերը բրազիլացուն առանցքային դերակատար են համարում թիմում և դժգոհ են, որ նա դուրս է մղվել «Չելսի»-ի հիմնական կազմից:









































