Իսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ չկարողացավ առավելության հասնել «Մալագա»-ի նկատմամբ։
Լարված խաղն այդպես էլ ավարտվեց գոլազուրկ։ Խաղավարտին մրցավարը չարձանագրեց Իսկոյի գոլը Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո՝ սխալմամբ արձանագրելով խաղից դուրս վիճակ։
Վերջին րոպեներին նպաստավոր դիրքից վրիպեց Քրիշտիանու Ռոնալդուն։ Մադրիդյան ակումբի կատարած 27 հարվածները չհասան նպատակակետին։









































