Кorrespondent.net-ի փոխանցմամբ՝ NASA-ն հրապարակել է Արեգակի վրա տեղի ունեցող երևույթների մասին ահարկու լուսանկար, որն արվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 16-ին։ Ստացված լուսանկարը գերատեսչությունում որակել են որպես ահարկու։
Դրանում պատկերված են արեգակի մի շարք «ելուստներ», որոնց տրամագիծը կարող է կազմել մինչև 600.000 կիլոմետր։ Համեմատության համար, Յուպիտերի (Արեգակնային համակարգի խոշորագույն մոլորակ) տրամագիծը կազմում է 143.000 կիլոմետր, իսկ Երկրինը՝ 13.000 կիլոմետր։









































