Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր նպատակների մասին:
«Նպատակս է 20 գոլ խփել Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում: Այդ կապակցությամբ արդեն գրազ եմ եկել մարզչիս հետ»,- Bild-ը մեջբերում է Օբամեյանգի խոսքերը:
Հիշեցնենք՝ դորտմունդցիների կազմում ֆուտբոլիստը 16 գոլ է խփել նախորդ մրցաշրջանում:








































