Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նշանառության տակ:
«Կարմիր սատանաներ»-ը մտադիր են ձմռանը դիմել «արքայական ակումբ»-ին՝ պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման առաջարկով:
«Կարմիր սատանաներ»-ը ակտիվ աշխատանքներ էին ծավալել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և մտադիր են նույն կերպ շարունակել ձմռանը:
Հիշեցնենք՝ Ռոնալդուն «Ռեալ» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Ֆուտբոլիստը հանդես է եկել «կարմիր սատանաներ»-ի կազմում 2003-2009 թվականներին՝ անցկացնելով 196 հանդիպում և դառնալով 84 գոլի հեղինակ:










































