Thursday, 23 05 2024
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ

Սուր շնչառական վարակների նվազման միտում կա. ԱՆ

Հանրապետությունում իրականացվող մշտադիտարկման տվյալներով` վերջին 10 օրվա ընթացքում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը նվազել է գրեթե 1.1 անգամ։ Եթե մարտի 11-ից 17-ը գրանցվել է հիվանդության 11 404 դեպք, ապա 18-24-ը` 10 180:

Նվազել են նաև սուր շնչառական վարակների համար շտապօգնության կանչերը:

Մշտադիտարկումը շարունակվում է հանրապետության 550 նախադպրոցական կազմակերպությունում, որից Երևանում ` 160, մարզերում` 390:

Այսօրվա դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված 5% և ավելի բացակայության դեպքեր են արձանագրվել Երևանի 73 և մարզերի 44 նախադպրոցական կազմակերպություններում: Նշված նախադպրոցական կազմակերպություններում ուժեղացվել է համաճարակաբանական հսկողությունը:

Վերջին 2 շաբաթվա ընթացքում կազմակերպվել և իրականացվել է 122 լաբորատոր հետազոտություն, որի արդյունքում 28 դեպքում անջատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, 38 դեպքում` գրիպի Բ տեսակը: Մնացած հետազոտությունների արդյունքները եղել են բացասական: Հարկ է նշել, որ վերջին օրերի հետազոտությունների արդյունքում խիստ նվազել է գրիպի Ա H1N1–ի արձանագրումը: Հիմնականում արձանագրվում է գրիպի Բ տեսակը:

Ինչ վերաբերում է Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում արձանագրված 7 տարեկան երեխայի մահվան դեպքին, ապա պետք է նշել, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում անջատվել է գրիպի Ա տեսակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում