ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 27-ին այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին:
Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Վարպետին Թատրոնի միջագային օրվա կապակցությամբ եւ հանձնել այդ առթիվ նրան շնորհված ԱԺ Պատվո մեդալը:
Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատելով Սոս Սարգսյանի ավանդը հայ մշակույթի բնագավառում, առողջություն ու հետագա ստեղծագործական հաջողություններ է մաղթել նրան: