Միջազգային խորհրդատվական CBRE ընկերությունը կազմել է ամենաթանկ անշարժ գույքով քաղաքների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշի առաջատարը նախկինի պես մնում է Հոնկոնգը։ Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն։ Քաղաքում անշարժ գույքի միջին արժեքը մեկ քառակուսի ֆուտի դիմաց կազմում է 908 ֆունտ սթեռլինգ։
Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Լոնդոնն է, երրորդում՝ Նյու Յորքը։
Եվրոպական քաղաքների շարքում այդ առումով առաջատար է Բարսելոնը, որին հաջորդում են Բեռլինն ու Դուբլինը։