Վերջերս լուրեր են շրջանառվում, որ Յայա Տուրեն և «Մանչեսթեր Սիթի»-ն լուրջ տարաձայնություններ ունեն: Ակումբը ցանկանում է, որ ֆուտբոլիստը սեղմ ժամկետներում նոր պայմանագիր ստորագրի, իսկ Տուրեն զգում է, որ գնահատված չէ «քաղաքայիններ»-ի ակումբում: Այդպիսով` կողմերն արդեն պատրաստ են հրաժեշտ տալ միմյան առաջիկա ամռանը:
Goal. com-ը հայտնում է, որ ստեղծված իրավիճակին արագ արձագանքել է Մադրիդի «Ռեալ»-ը, որն արդեն նախնական բանակցություններ է վարել ֆուտբոլիստի և նրա գործակալի հետ: Առաջին հանդիպումից բոլորը գոհ են մնացել: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին բանակցող կողմերի ներկայացուցիչները կրկին կհավաքվեն, որպեսզի ավելի մանրամասն քննարկեն տրանսֆերային գործարքը:
Տուրեի` «Ռեալ» տեղափոխությանը կարող է խանգարել Լոնդոնի «Չելսի»-ն, որն ավելի մեծ գումար է պատրաստ վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Նշվում է նաև, որ Տուրեի ծառայություններով հետաքրքրված է «Անժի»-ն:









































