Թբիլիսիում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
96 կգ քաշային կարգում կրկին փայլեց Արթուր Ալեքսանյանը: Եզրափակիչում Արթուրի հակառակորդը Վլադիսլավ Մետոդիևն էր:
Առաջին մրցափուլն ավարտվեց մեր մարզիկի հաղթանակով` 3:0 հաշվով: Երկրորդ մրցափուլը ևս ավարտվեց նույն հաշվով:
Այսպիսով` 21-ամյա Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն:







































