Չինական իշխանությունները դիմել են Ֆրանսիային՝ չինացի զբոսաշրջիկների անձնական անվտանգությունն ապահովելու խնդրանքով. վերջին շաբաթներին նրանք անընդհատ թալանվում են ֆրանսիական տարածքում:
Չինական ԶԼՄ-ները հեղեղված են այն դեպքի մանրամասներով, երբ Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայան ժամանելուց մի քանի ժամ անց չինացի 20 զբոսաշրջիկներ թալանվել էին: Նրանք զրկվել էին անձնագրերից, կանխիկ գումարներից և տոմսերից:
Ամեն տարի ավելի քան մեկ միլիոն չինացի զբոսաշրջիկներ են այցելում Ֆրանսիա, որտեղ նրանք կանխիկ գումարով թանկարժեք իրերի գնորդների համբավ ունեն:









































