Ապուլա Բետեի հետ բանակցություններն ընթացքի մեջ են և հնարավոր է, որ արդեն Ռուսաստանի հավաքականի հետ խաղում նրան կրկին տեսնենք Հայաստանի հավաքականի մարզաշապիկով: Այս մասին «Առավոտ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:
Դուք հայտարարել էիք, թե հանդիպումից առաջ մեկնելու եք Ֆրանսիա` Ապուլա Էդիմա Բետեին վերադարձնելու նպատակով:
-Մեկնել եմ: Բանակցությունները շարունակվում են: Ամենայն հավանականությամբ` կգա:
-Այսինքն` Ռուսաստանի հետ պատասխան հանդիպման ժամանակ նրան կտեսնե՞նք:
-Կարծում եմ` այո: Բայց պահեստայինների նստարանին:









































