Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գոհ է իր ընտրանու` Վենեսուելայի ազգային թիմի դեմ մրցավեճում ցուցադրած խաղից (3:0):
«Մենք խաղում էինք թիմի դեմ, որը փորձում էր արդյունքի հասնել հակագրոհների օգնությամբ: Սակայն մենք սառնասրտություն և համբերություն ցուցաբերեցինք: Արգենտինայի հավաքականը քայլ առ քայլ մոտենում է իր նպատակին:
Ինչ վերաբերում է Իգուաինին, ապա նա շատ արդյունավետ հարձակվող է: Խաղից խաղ մենք ավելի լավ ենք միմյանց հասկանում խաղադաշտում»:



































