Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն չի թաքցրել հիասթափությունը Ֆինլանդիայի ընտրանու դեմ խաղից հետո:
Հիշեցնենք, որ Իսպանիայում կայացած Մունդիալ-2014-ի ընտրական փուլի խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
«Շատ հիասթափված եմ, քանի որ այդ խաղի արդյունքն անհավանական է թվում: Մենք տարածքային առավելություն ունեինք, կարգապահ էինք գործում, բայց չկարողացանք հաղթանակի հասնել:
Այս հաշիվը մեզ համար իսկական պատիժ է: Հարձակման գծի ֆուտբոլիստներին չբավականացրեց դիպուկությունը: Կարծում եմ, որ մենք հզոր թիմ ունենք, որն ի զորու է հաղթել Ֆրանսիայի ընտրանուն»,- Դել Բոսկեի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:









































