Բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատուն, ով վարձավճարով հանդես է գալիս «Սան-Պաուլու» ակումբում, փորձում է տեղափոխվել Եվրոպա:
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել են անգլիական «Չելսի»-ին և «Մանչեսթեր Յունայթեդ»-ին՝ նրա տրանսֆերի դիմաց պահանջելով 11 միլիոն ֆունտ:
Ավելի վաղ «Կորինտիանս»-ի նախագահը, որին պատկանում է Պատուի տրանսֆերային իրավունքները, հայտարարել էր, որ ծրագրեր չի կապում նրա հետ:









































