Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Մեմֆիս Դեպայը խոստովանել է, որ Ուեյն Ռունին իրեն շատ է օգնել, տեղեկացնում է «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը:
«Ռունին ինձ շատ է օգնում: Նա փորձառու ֆուտբոլիստ է: Նա շատ բան գիտի ֆուտբոլային աշխարհի մասին, և ինձ փորձում է օգնել բոլոր առումներում:
Իհարկե, մենք միավորներ կորցրինք «Նյուքասլ»-ի դեմ խաղում և դա մեզ հիասթափեցրեց: Մենք պետք է առաջ շարժվենք և փորձենք հաղթանակներ տոնել»,- հայտարարել է հոլանդացի հարձակվողը:








































