«Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը կմերժի ակումբի ղեկավարների առաջարկը` նոր պայմանագիր ստորագրելու շուրջ: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2014 թվականը: Սակայն բրազիլական ակումբում ցանկանում են երկարաձգել այն` մինչև 2016 թվականը:
Միակ հարցը, որի պատասխանը դեռևս անհայտ է, Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ապագային է վերաբերվում: Վերջերս Նեյմարը հաճախ է անդրադարձել այս թեմային, սակայն նրա մեկնաբանությունները չեն պարզաբանում ստեղծված իրավիճակը:
Ֆուտբոլիստը նշում էր, որ հաճույքով կխաղա այնպիսի երկրներում, ինչպիսիք են Անգլիան, Գերմանիան, Իսպանիան: Սակայն նրա անունն ավելի հաճախ կապում են «Բարսելոնա»-ի հետ:






































