Ինչպես հայտնում է Sky Germany-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն համաձայնության է հասել «Վոլֆսբուրգ»-ի հետ՝ Կևին դե Բրույնեի տրանսֆերի հարցում:
Տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի օրը: Տրանսֆերի համար անգլիական ակումբը կվճարի 70 միլիոն եվրո, իսկ բելգիացին կստանա տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ Դե Բրույնեն ավելի վաղ հերքում էր Գերմանիան լքելու մասին իր լուրերը:






































