Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Դիեգո Գոդինը կարող է շարունակել կարիերան «Բավարիա»-ում: Գերմանական ակումբի ապագա գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատրաստվում է հզորացնել թիմի պաշտպանության գիծը, ինչի համար ցանկանում է ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:
Իսպանացի մասնագետը հետաքրքրվում է նաև «Սևիլյա»-ի պաշտպան Ալբերտո Բոտիայի ծառայություններով, ով վերջերս նոր` 5 տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գոդինը 26 հանդիպում է անցկացրել իսպանական Պրիմերայում և մեկ գոլ հեղինակել:









































