Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկեց ըմբշամարտի Եվրոպայի 2013թ. առաջնությունը:
Ազատ ոճայինների 66 կգ քաշային կարգում հաղթանակով մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանը, ում հակառակորդը ֆրանսիացի մարզիկ Մաքսիմ Ֆիկետն էր:
Առաջին և երկրորդ ռաունդներում գրանցվեցին 3:0 և 2:1 հաշիվները: Երրոդ ռաունդում գրանցվեց ոչ-ոքի՝ 0:0: Այսպիսով՝ Սաֆարյանը հաղթեց 5:1 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:



































