Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի ֆուտբոլիստներին խորհուրդ է տվել չհուսալքվել ու Լա Լիգայի չեմպիոնի կոչման համար պայքարել մինչև վերջ:
Հիշեցնենք, որ Մոուրինյոյի սաները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն ու առաջատար «Բարսելոնա»-ին զիջում են 13 միավորով:
«Պետք է ճնշում գործադրել «Բարսելոնա»-ի վրա: Ինձ համար տարբերություն չկա՝ որքան կլինի նրանց առավելությունը մրցաշրջանից հետո: Ֆուտբոլիստներին կոչ եմ անում պայքարել մինչև վերջ:
Պետք է հավատալ, որ հնարավոր է նվաճել Լա Լիգայի չեմպիոնի կոչումն ընթացիկ մրցաշրջանում: Պետք է մտածել նաև երկրպագուների մասին, որոնք գալիս են մարզադաշտ ու սպասում են մեր հաղթանակին»,- հայտարարել է Պերեսը:









































