Դաունի համախտանիշով տառապող Մադելին Ստյուարտը որոշել է ուշադրություն չդարձնել կարծրատիպերին և մոդել դառնալ: Իր երազանքն իրականացնելու համար 18-ամյա աղջիկը նիհարել է մոտ 20 կգ-ով, լուսանկարվել և համացանցում արշավ սկսել՝ մոդել դառնալու համար: Արդեն մի քանի ամիս անց նա համագործակցության առաջարկներ է ստացել:
Օրերս հայտնի դարձավ, որ աղջիկը կմասնակցի Նյու Յորքի Նորաձևության շաբաթին: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:
«Կռահեք՝ ով է մեկնում Նյու Յորքի Նորաձևության շաբաթին»,- գրել է Մադելինը:
Բացի նորաձևության շաբաթից՝ Մադելինի կարիերայում ևս մեկ ուրախալի իրադարձություն է տեղի ունեցել: Այս տարվա հուլիսին աղջիկը դարձել է EverMaya ապրանքանիշի պայուսակների և աքսեսուարների հավաքածուի նոր դեմքը:












































