Իտալական «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինն առաջիկա 15 օրերի ընթացքում կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա: Նրա ծառայություններով հետաքրքրված են մանչեսթերյան երկու ակումբներն ու Լոնդոնի «Չելսի»-ն:
Նեապոլյան ակումբը սկսել է հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակներ փնտրել: Հիմնական թեկնածուներից մեկը «Գուանչժու Էվերգրանդ»-ին պատկանող Ալբերտո Ջիլարդինոն է: 33-ամյա իտալացին դեմ չէ կրկին վերադառնալ Ա Սերիա ու թիմերից մեկի հիմնական կազմում տեղ գտնել:
Նշվում է, որ «Նապոլի»-ի ղեկավարներն արդեն կապ են հաստատել չինական ակումբի հետ ու ստացել որոշակի ինֆորմացիա՝ Ջիլարդինոյի տրանսֆերի վերաբերյալ:








































