«Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթի»-ում, հաղորդում է Nieuwsblad-ը:
Բելգիացի ֆուտբոլիստը անգլիական ակումբի հետ կկնքի վեց տարվա պայմանագիր և կստանա շաբաթական 320 հազար եվրո աշխատավարձ: Համեմատության համար նշենք, որ «Չելսի»-ի առաջատար Էդեն Ազարը ստանում է շաբաթական 280 հազար եվրո աշխատավարձ:
Նշենք նաև, որ Դե Բրույնեի տեղափոխության դիմաց «Սիթի»-ն կվճարի 69 միլիոն եվրո:









































