ԱՄՆ-ի հոկեյի լիգայում հանդես եկող «Ռոքֆորդ Այս Հոգս» և «Չիկագո Վուլվզ» թիմերի խաղացողները պահեստայինների նստարանին զանգվածային ծեծկռտուք «կազմակերպեցին»: Այն սկսվեց խաղավարտից վայրկյանների առաջ: Այդ մասին տեղեկացնում է լիգայի պաշտոնական կայքը:
Ծեծկռտուքը սկսվեց այն բանից հետո, երբ «Չիկագո»-ի խաղացող Գիյ Դեսբյենը հրեց հակառակորդի հոկեյիստ Բեն Սմիթին:
Նշենք, որ խաղն ավարտվեց «Ռոքֆորդ»-ի հաղթանակով՝ 2:1 հաշվով:






































