«Բարսելոնա»-ի հարձակվող Դավիդ Վիլյան գոհ էր ազգային առաջնության 28-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռայո Վալյեկանո»-ի դեմ հանդիպմանը թիմի ցուցադրած խաղից:
Կատալոնական ակումբը հաղթանակ է տարել 3:1 հաշվով, իսկ Վիլյան գոլի և գոլային փոխանցումների հեղինակ է դարձել:
«Մեր թիմի բոլոր գոլերը խփեցինք ես և Լիոնել Մեսսին: Երջանիկ եմ, որ կրկին խաղում եմ , օգնում թիմիս և գոլեր խփում: Դա հենց այն է, ինչ պահանջվում է հարձակվողից: Համապատասխան մակարդակի խաղ կցուցադրեմ թիմիս ցանկացած հանդիպման ժամանակ»,- նշել է Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը:






































