Կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը «Չելսի»-ի կազմում խփած գոլերի քանակը հասցրել է 200-ի:
Ֆուտբոլիստը հեղինակել է հոբելյանական գոլը Անգլիայի Պրեմիեր Լիգայի 30—րդ տուրի շրջանակներում կայացած «Վեսթ Հեմ»-ի դեմ հանդիպմանը: Այն, հիշեցնենք, ավարտվել է Ռաֆայել Բենիտեսի սաների հաղթանակով:
«Չելսի»-ի կազմում հեղինակած գոլերի քանակով առաջատար է Բոբի Տեմբլինգը, ով 202 անգամ գրավել է լոնդոնյան ակումբի մրցակիցների դարպասը:









































