Անգլիական «Սթոք Սիթի»-ի պաշտոնական թվիթերյան էջը տեղեկացնում է, որ ակումբը պայմանագիր է կնքել շվեյցարացի կիսապաշտպան Խերդան Շաքիրիի հետ:
Ակումբը Շաքիրիի տեղափոխության դիմաց «Ինտեր»-ին վճարել է 12 միլիոն ֆունտ, ինչը ամենաթանկարժեք տրանսֆերն է ակումբի պատմության ընթացքում:










































