«Սանթոս»-ի հանրահայտ հարձակվող Նեյմարի հայրը հայտնել է, որ իր որդու տրանսֆերի ձեռքբերման գործում կատալոնական ակումբը մեծ առավելություններ ունի:
Նեյմարի ապագայի վերաբերյալ, ինչպես հայտնի է, բազմաթիվ լուրեր են շրջանառվում: Երիտասարդ տաղանդի անունը, սակայն, ավելի հաճախ կապում են «Բարսելոնա»-ի հետ: Այդպես է անում նաև նրա հայրը:
««Բարսելոնա»-ն որդուս տրանսֆերի ձեռքբերման գլխավոր հավակնորդն է: Այդ մասին խոսում են, շատերն անգամ սպասում են»,- հայտարարել է Նեյմարի հայրը:
Ֆուտբոլիստի հայրը, սակայն, նաև փոքր-ինչ հակասական հայտարություն է արել, համաձայն որի Նեյմարը չի լքի «Սանթոս»-ը մինչև գալիք տարի:








































